Աշխատանքի տեքստի արդիականացման խնդիրների շուրջ. հանդիպում- քննարկում Աղասի Թադևոսյանի հետ
22.12.2011, հինգշաբթի, ժամը 19:00, ՄԻԺԻ Կենտրոն (Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ): Այգեձոր 4/1, Երևան: Ուտոպիանան՝ իր «Աշխատանք. Արվեստագետը որպես աշխատավոր, արվեստագետի դերը հասարակության մեջ» նախագծի շրջանակում ներկայացնում է:

Աշխատանք բառը հայերենի բացատրական բառարաններում հիմնականում մեկնաբանված է որպես տանջանք: Այսինքն, դա մի գործողություն է, որը մարդն անում է ստիպված: Բայց միևնույն ժամանակ, անբանությունը, այսինքն ոչինչ չանելը, նույնպես դրական բնութագիր չունի: Այսինքն խնդիրն այն չէ, որ երանելի վիճակը չաշխատելու մեջ է: Դատելով աշխատանքի բացասական մեկնաբանությունների բովանդակությունից, կարելի է ասել, որ աշխատանքի որպես տանջանք մեկնաբանության հիմքում ընկած է այն ընկալումը, որը աշխատողը բանել է ոչ թե իր անձի, այլ՝ այլոց համար, եթե նույնիսկ այլոց դերում սեփական ընտանիքն է: ավելին...

 

“Էյֆորիա” ֆիլմի ցուցադրություն- քննարկումը. hեղինակներ` Արևիկ Մարտիրոսյան եւ Վահե Բուդումյան
21.10.2011, երեքշաբթի, ժամը 18.30, ՄԻԺԻ Կենտրոն (Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ): Այգեձոր 4/1, Երևան: Ուտոպիանան՝ իր «Աշխատանք. Արվեստագետը որպես աշխատավոր, արվեստագետի դերը հասարակության մեջ» նախագծի շրջանակում ներկայացնում է:

... Էյֆորիա. (հին հուն. εὖ` «լավ» եւ φέρειν` «կրել») զգացմունքային եւ մտավոր վիճակ` բնութագրվող ցնծության եւ երջանկության ուժեղ զգացողությամբ:

2011թ. հունվարի 1-ին քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Երևանում արգելվեց բացօթյա առեւտուրը, ինչին հաջորդեցին բողոքի պարբերական ակցիաներ: Ապրուստի միակ միջոցը կորցրած բացօթյա առեւտրով զբաղվող անձինք պահանջում էին վերականգնել իրենց աշխատատեղերը: Բողոքի ցույցեր տեղի ունեցան տարբեր պետական կառույցների առջև` Քաղաքապետարան, Կառավարության շենք, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կենտրոնական գրասենյակ, Նախագահական նստավայր, միաժամանակ կազմակերպվեցին ստորագրահավաքներ, մամուլի ասուլիսներ եւ հանրային լսումներ: Սակայն առեւտրականներին խոստացված այլընտրանքային լուծումներն այդպես էլ չիրագործվեցին` խնդիրը թողնելով անլուծում: ավելին...

 

 

 

Արվեստ և սոլիդարություն. արվեստի աշխատողների ինքնակազմակերպման հեռանկարները
18.10.2011, երեքշաբթի, ժամը 18.30, ՄԻԺԻ Կենտրոն (Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ): Այգեձոր 4/1, Երևան: Ուտոպիանան՝ իր «Աշխատանք. Արվեստագետը որպես աշխատավոր, արվեստագետի դերը հասարակության մեջ» նախագծի շրջանակում ներկայացնում է՝

Ինչպես բոլոր աշխատավորները, արվեստի աշխատողները ևս բախվում են շահագործման, աշխատանքային ոչ բարենպաստ պայմանների ու միջավայրի, մարդու իրավունքների ոտնահարումների: Մյուս կողմից, ստեղծագործական ու արվեստագիտական աշխատանքը յուրահատկություններ ունի աշխատանքային հարաբերությունների իմաստով, քանի որ (ա) շատ դեպքերում արվեստագետն ինքն է իր գործատուն, (բ) հաճախ արվեստի աշխատողները կենտրոնացած չեն միասնական արտադրության մեջ և այլն: ավելին...

 

Ճտերը աշնանն են հաշվում
20 սեպտեմբերի 2011, ժամը 18:30, ՄԻԺԻ (Մարդու Իրավունքների և Ժողովրդավարության Ինստիտուտ) կենտրոն. Այգեձոր 4/1, Երևան: ՀՀ Մշակույթի նախարարությունը՝  հաշվետու ժամանակակից արվեստի գործիչների և ոլորտում գործող կազմակերպությունների առջև

Ինչպե՞ս է գործում ՀՀ Մշակույթի նախարարության և ժամանակակից արվեստի միջավայրում գործող արվեստագետների ու հասարակական կազմակերպությունների միջև կապը: Աջակցության ու խրախուսման ինչպիսի՞ մեխանիզմներ են կիրառվում Մշակույթի նախարարության կողմից նրանց աշխատանքը խթանելու ուղղությամբ: ավելին...

 

 

 

“Like That. Polyvinyl acetate”/Նման մի բան. Պոլիվինիլ ացետատ
27.07.2011-27.08.2011. Համադրողներ՝ Վահագն Ղուկասյան (Գյումրի, ԳԺԱԿ) և Արման Գրիգորյան (Երևան, ԱԻԿԱ): Նախագծի իրականացման վայրը Հարություն և Արմինե Կալենցների տուն-թանգարան ( Հ.Կալենցի 18, Երևան), երկրորդ հարկ:

Ինչպիսի՞ պատկերներ, կերպարային ֆորմաներ և արտիստիկ գաղափարներ են հղանում Ապագայի անդասակարգ հասարակություն կառուցողների թոռները, ովքեր ստեղծագործում են Անցյալի դասակարգային հասարակարգերի ռեստավրացիայի պայմաններում:

"Like That. Polyvinyl acetate" նախագիծը յուրօրինակ մի փորձ է թանգարանային տարածքում ( հայկական մոդեռնի դասականներ Արմինե և Հարություն Կալենցների տուն-թանգարանում) խոսակցություն սկսել Հայաստանի ժամանակակից արվեստի առանձնահատուկ խնդիրների շուրջ: Նախագիծը նպատակ ունի արվեստի քննադատական դիսկուրսին մասնակից դարձնել իրենց ստեղծագործական ուղին նոր սկսող տակավին երիատասարդ արվեստագետներին և արվեստի քննադատներին: Նախագծի շրջանակում կկազմակերպվի Գյումրու և Երևանի երիտասարդ արվեստագետների տարբեր մեդիաներով կատարված աշխատանքների ցուցադրություն, կերպարվեստում նոր նյութերի օգտագործմամբ հետաքրքրվող արվեստագետների աշխատանքների պրեզենտացիաներ ու քննարկումներ:

27.07.2011. 15:00-ին՝ Բացում, 16:00-19:00-ին՝ Բանախոսությունների շարք, քննարկում

Լիլիթ Սարգսյան «Ռեֆորմատիվ սոցռեալիզմը Ձնհալի տարիներին», Մանե Պետոյան «60-ականների Հայկական գեղանկարչական ոճի ձևավորումը», Կարինե Գուսրենկո «Գյումրու միջազգային բիենալեն Հայաստանի ժամանակակից արվեստի համատեքստում», Արման Գրիգորյան «Դավիթ Կարեյանի Նոր Լոկալությունը և նկարչության զարգացման միտումները»

 

 

Ձայն՝ «Ձայն չունեցողներին» նախագծին

Անսպառ էներգիայով, ջախջախիչ հումորով, ամեն օր հաստատվող ու 1969 թվականից երբևէ չընդհատված պատմական համընթացությամբ՝ Կարոլ Ռուսսոպուլոս դը Կալբերմատեն, միայնակ կամ խմբով, շարունակում էր հայտնաբերել էսսեի ու տեսողական վերլուծության նոր ձևեր՝ վավերագրելով ֆեմինիստական, միասեռական, աշխատավորական ու հակաիմպերիալիստական բնույթի պայքարներ: Նրա հսկայական ստեղծագործությունն ամփոփում է պայքարի 40 տարի՝ միշտ հաղթանակած խելացիության և քաղաքական իրազեկվածության ուժով օրենսդրական դաշտում, երբևէ չհաղթված մտածողության ու գործողության առավել անկայուն դաշտում:

 

 

Mother Daughter triangleՄՐՑՈՒՅԹ

 

2010թ-ին Ուտոպիանան հայտարարել էր բազմամեդիա մրցույթ իր Մայր-դուստր՝ եռակողմ հարաբերություն նախագծի շրջանակներում։ Մրցույթին ներկայացվել են միայն գրական գործեր: Գործերին կարող եք ծանոթանալ և նախընտրած գործի օգտին քվեարկել մեր կայքում, ինչպես նաև  Facebook-յան մեր էջում:

Գործերը դրվում են բաց քննարկման: Մրցույթի արդյունքներն ամփոփելիս կկարևորվեն նաև քվեարկողների հիմնավորումները այս կամ այն գործի վերաբերյալ:

Շնորհակալություն և հաճելի ընթերցում...

 

 

utopian encounters presentationՈւՏՈՊԻԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ «Աշխատանք» թեմայի շուրջ

 

25.09-26.09.2010

 

Բելգիացի ռեժիսոր Մարիան Հանդվերքերի «Անդրե Գորց» դոկումենտալ ֆիլմի ցուցադրւթյուն (1990, 28ր)

Հանդիպում-բանավեճ սոցիոլոգ, փիլիսոփա Մաուրիցիո Լացարատոյի մասնակցությամբ

Արվեստագետ Անժելա Մելիտոպուլոսի և սոցիոլոգ, փիլիսոփա Մաուրիցիո Լացարատոյի «Ասսամբլաժ» ֆիլմի ցուցադրություն (62ր)

Անժելա Մելիտոպուլոս, «Իրերի լեզուն», (2006, 33ր), վիդեո նախագծի ցուցադրություն:

 

Mikhail KarikisՄԻԽԱԻԼ ԿԱՐԻԿԻՍ

12.09.2010

Ուտոպիանան Բրիտանական խորհրդի և Եվրոպական Մշակութային հիմնադրամի աջակցությամբ ներկայացնում է հանդիպում-ծանոթություն արվեստագետ-երաժիշտ Միխայիլ Կարիկիսի հետ:

 

 

 

 

 

 

Gyumri Biennale Mikhail Karikis Performance7-րդ ԳՅՈՒՄՐԻ ԲԻԵՆԱԼԵ

10.09-20.09.2010

Գյումրու ժամանակակից արվեստի կենտրոնի հետ համագործակցաբար` Ուտոպիանան հանդիսանում է 2010թ. սեպտեմբերին կայանալիք Գյումրու ժամանակակից արվեստի 7-րդ Բիենալեի կազմակերպիչներից մեկը: Ուտոպիանան carte blanch է ստացել` միջազգային այս բիենալեին իր հայեցողությամբ արվեստագետների հրավիրելու համար: 7-րդ Բիենալեի թեման է “Արխիվի արխիվացումը կամ ապագայի հիշողությունը”:

 

 

 

 

What would it mean to win"ՄԵԿ ՈՉ, ԲԱԶՄԱԹԻՎ ԱՅՈՆԵՐ"

Արվեստի միջամտությունները /ինտերվենցիա/ քաղաքական շարժումներում

21.08.2010

 

Ուտոպիանան իր “Կեր ու Բանիր” տարեկան թեմատիկ նախագծի շրջանակներում ներկայացնում է հանդիպում-ծանոթություն արվեստագետ-ակտիվիստ Օլիվեր Ռեսսլերի հետ: